Ռալֆ Յիրիկյանը բաժանորդների արդար դժգոհությունը համարում է իմիտացիա

809

Այն, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կողմից  բաժանորդներին մատուցվող ծառայությունների նկատմամաբ մշտապես  դժգոհություններ են եղել, դա գաղտնիք չէ։ Գաղտնիք չէ նաև այն, որ  գնալով կապի միջոցների ընտրության հնարավորությունը լայնանում է, հետևաբար  բաժանորդների նման մեծ քանակ ունեցող ընկերությունը պետք է համահունչ շարժվի այս ամենին ու սակագնային պլանների հարցում վերանայումներ անի։
Բայց արի ու տես, որ այդ վերանայումները ոչ միայն դրական առումով չեն արվում, այլև հակառակը ՝ փորձում են արգելափակման համար ծածուկ  քայլեր ձեռնարկել ՝ մասնավորապես անվճար կապի միջոցների՝ Skype-ի,Viber-ի և այլնի։  Ըստ շրջանառվող լուրերի՝  «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության ղեկավարությունը ՀՀ իշխանություններին փորձել է համոզել Հայաստանի տարածքում արգելել ինտերնետ հեռախոսակապը, որպեսզի դրա փոխարեն մարդիկ օգտվեն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ծառայություններից: Ասվում է նաև, որ եթե նախորդ   կառավարության պարագայում «ՎիվաՍել-ՄՏՍ» -ին չի հաջողվել այս  «խնդիրը» լուծել, ապա նրա ղեկավարությունը սպասում է նոր  կառավարության ձևավորմանը՝  այս «մարկետինգային» խնդրով նորից դիմելու և նորից փորձելու համար։
Տրամաբանական էր, որ ի պատասխան այս լուրերի՝ չուշացավ նաև «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կողմից հերքումը։ Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի  պարզաբանումը վերոնշյալ թեմայի շուրջ ավելի շատ նման էր հուզական պոռթկման՝ լալահառաչ տեքստով բողոքելով մի խումբ չար ու  անօրեն մարդկանց դեմ, ովքեր որոշել են հարվածել իրենց կազմակերպության իմիջին։ Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ  չարակամ մարդկանց մասին է խոսքը, ու միթե բաժանորդների արդար դժգոհությունները  հետին մտքեր  ունեցող իմիտացիա է։ Մի՞թե կազմակերպության  իմիջին  վնասելու համար են հնչում այն հազարավոր բաժանորդների դժգոհությունները  անհասկանալի տարիֆների, օրեցոօր ավելացող ու պակասսող սակագնային պլանների, խայտառակ «Licq+» ծառայության, էլ չենք խոսում  «Ղարաբաղ Տելեկոմի » հետ ոչ տրամաբանական ռոմինգային համակարգի գոյության դեմ, որից շատ հմուտ կերպով օգտվում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը։ Ի դեպ վերջին խնդիրի հետ կապված վերջերս  մեծ աղմուկ էր բարձրացել հասարակության մեջ։ Երբ ապրիյան պատերազմի ժամանակ Արցախ զանգահարելու սակագները կտրուկ իջեցվել էր, իսկ մի քանի օր անց նորից բարձրացվել՝ առանց զգուշացնելու։ Հարց է առաջանում, որ եթե հնարավոր է որոշակիորեն նվազեցնել այս  սակագները, ուրեմն ինչո՞ւ չի արվում դա «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից։ Պատերա՞զմ  պետք է լինի, որ նոր տեղից շարժվեն, թե այլ նպատակ էր սա հետապնդում։  Եթե խորը նայենք այս երևույթին, ապա կտեսնենք, որ  իրականում սրա տակ այլ բան է թաքնված․ նորից բարեգործ երևալու կազմակերպության ղեկավարի ուրույն ձեռագիրը։ Յիրիկյանը նորց դարձավ բարեգործ՝  բարեգործ պատերազմի հաշվին․․․

Զարմանալի  է, որ նման  խոշոր կազմակերպությանը, որի առաջին պլանում  տարիներ  շարունակ Ռալֆ Յիրիկյանն է, այլ ոչ թե բուն կազմակերպությունը,  խորթ է սպասարկող-բաժանորդ փոխհարաբերությունը կամ այն դրված է ոչ պրոֆեսիոնալ հենքի վրա, ավելին՝  Յիրիկյանը ոչ միայն չի ընդունում բաժանորդների դժգոհությունները, այլև մտնելով զոհի կարգավիճակի մեջ՝ այն ներկայացնում է   որպես բոլորի անուն մրոտելու ու իմիջին իր բառերով ասած՝ «խփելու» քայլեր։

Մանե Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ