Հեղաշրջման փորձից ու հանրաքվեից հետո թուրքերը նոր կյանք են փնտրում Հունաստանում. Times

475

Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից և 2017թ.-ի ապրիլի 16-ի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում իշխանությունների տարած հաղթանակից հետո բազմաթիվ թուրք գործարարներ բռնել են հարևան Հունաստանի ուղին:

Ինչպես գրում է բրիտանական հեղինակավոր Times պարբերականը, թուրքերը նոր կյանք են փնտրում Հունաստանում:

Նրանց թվում է նաև հայտնի «Ռեինա» ակումբի տնօրեն Մեհմեդ Քոչարսլանը: Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը «Ռեինա»-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով մահացել էր 39 մարդ:

Հունաստանում իրենց ապագան ու առավել ապահով բիզնես պայմաններ փնտրողների թիվը նաև աճել է ապրիլի 16-ի հանրաքվեից հետո, որի արդյունքների համաձայն՝ երկրում կհաստատվի կառավարման նախագահական համակարգ և էականորեն կընդլայնվեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները:

Պարբերականը նշում է, որ թուրք գործարարները հիմնականում նախընտրում են հունական Հռոդոս, Միկոնոս, Կրետե և Փարոս կղզիները:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ