Ռուսաստանին և Ուկրաինային պատժամիջոցներ են սպառնում «Եվրատեսիլի» պատճառով. ԶԼՄ-ներ

637

Ռուսաստանին և Ուկրաինային պատժամիջոցներ են սպառնում Եվրոպական հեռարձակման միության կողմից «Եվրատեսիլ»-ի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Heute պարբերականը՝ վկայակոչելով մրցույթի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Ֆրանկ-Դիտեր Ֆրայլինգին:

Կիևն արգելել է ռուս երգչուհի Յուլյա Սամոյլովային մուտք գործել Ուկրաինա, բայց մրցույթի կանոնների համաձայն հյուրընկալող երկիրը պետք է ապահովի բոլոր մասնակիցների ժամանումը:

«Ուկրաինական տեսանկյունից իրավաբանորեն իրավիճակը պարզ է, բայց դա կանոնակարգի խախտում է»,-ասել է Ֆրայլինգը: Նրա խոսքով՝ նման պահվածքը պետք է պատժվի:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Մոսկվան չի մասնակցել տարբեր պարտադիր հանդիպումներին, որոնք անցկացվել են Կիևում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ