Գագիկ Ծառուկյանի և թեկնածուների միջև եղել է պայմանավորվածություն, որը միակողմանիորեն խախտվել է

895

Այն, ինչ կատարվեց երեկ ԿԸՀ-ում, դեռ կվերլուծվի և կբացատրվի, կշրջանառվեն տարբեր վարկածներ, որոնց պակասությունն արդեն այսօր էլ չկա, կփնտրվեն մեղավորներ և կազմակերպիչներ և այլն: Հասկանալի է, որ զլմ-ներն այս թեման դեռ երկար են շրջանառելու բայց ամեն ինչ դեռևս ներկայացվում է շատ միակողմանի, կամ այլ կերպ ասած, ներկայացվում է միայն մեդալի մի կողմը:
Այնինչ իրականում ամեն ինչ եղել է այլ կերպ: Ընտրություններից առաջ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և թեկնածուների միջև եղել են հստակ պյամանավորվածություններ, և երբ ընտրությունների արդյունքները փաստեցին, որ այդ պայմանավորվածությունները միակողմի կերպով խախտվել են, այսինքն թեկնածուները չեն կատարել պայմանավորվածությունների իրենց մասը, ինչն էլ հիմք էր տվել դաշինքի ղեկավարին՝ որոշում կայացնել և նրանց մանդատներ չտալ:
Սա է իրականությոյնը, որը սակայն այսօր քողարկվում,բնական է,որ թեկնածուներն իրենք էլ շատ լավ գիտեն, որ խախտել են նախօրոք իրենց և Գագիկ Ծառուկյանի միջև եղած պայմանավորվածությունը, բայց թե ի՞նչը վերջին պահին նրանց դրդեց մոռանալ այս ամենի մասին և հանուն մանդատի գետնով տալ իրենց տղամարդկային արժանապատվությունն ու անունը, միայն իրենց է հայտնի:
Թերևս նրանց համար մանդատը շատ ավելի թանկ է, քան արժանապատվությունը, չնայած մանդատը ժամանակավոր երևույթ է և հավերժ չէ, իսկ գետնով տրված արժանապատվությունը և համբավը այլևս անհնար է վերականգնել: Հայաստանի քաղաքական պատմությունը այս մասով բազմաթիվ օրինակներ ունի:
Թե ինչ են այս ամենի մասին մտածում թեկնածուները, կարելի էր դատել նաև երեկ նրանց մտահոգ դեմքերից: Ներքուստ ինչ-որ ձայն նրանց հուշում էր, որ որպես տղամարդ նրանք գնացել են ստորացուցիչ քայլի, որը նրանց արժեքը զրոյացրել է ոչ միայն ուրիշների, այլ, որ ամենավատն է, հենց իրենց աչքերում: Իսկ սեփական աչքերում արժեզրկվելը թերևս ամենամեծ պատիժն է:
Ւ դեպ, երեկվանից շատ թեկնածուներ, որոնք խրոխտ կեցվածքով այցելել էին ԿԸՀ, քանի որ մանդատի կանչը ավելի գայթակղիչ էր նրանց համար, քան սեփական արժանապատվությունը, անցել են ընդհատակ և անհասանելի են, չկան, պարզապես հօդս են ցնդել: Սեփական արարքի ցածրության գիտակցումն է երևի նրանց դրդել անցնել ընդհատակ, չնայած, դաշինքից կարող են առժամանակ թաքնվել, բայց իրենք իրենցից՝ չեն կարող:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ