Ես Ծառուկյանի ցավը տանեմ, պատրաստ եմ մանդատս դնեմ իրա ոտքերի առաջ. Նապոլեոն Ազիզյան

319

Թվում էր, թե երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ավարտվեց «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների շուրջ ստեղծված աղմուկը, երբ նրանք հայտարարեցին, որ ինքնաբացարկի դիմումներ չեն գրել և ցանկանում են վերցնել իրենց պատգամավորական մանդատները, սակայն, պարզվում է, դեռ ամեն բան չէ, որ ավարտվել է: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ մանդատները վերցրած պատգամավորներից ոմանք, հնարավոր է, ԱԺ առաջին նիստի ժամանակ հայտարարեն մանդատը վայր դնելու մասին: Պատգամավորական մանդատը վայր դնել պատրաստ է մասնավորապես Նապոլեոն Ազիզյանը, ումից էլ, ըստ էության, սկսվեց այս աղմուկը: Նապոլեոն Ազիզյանը այսօր հանդիպել է Գագիկ Ծառուկյանին, խոսել են վերջին օրերի դեպքերից, և Ազիզյանը Ծառուկյանին ասել է, որ ցանկացած պահի պատրաստ է իր մանդատը դնել Ծառուկյանի ոտքերի առաջ:

«Առաջին լրատվական»-ը Նապոլեոն Ազիզյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ այնուամենայնիվ որոշել է վայր դնել մանդատը:

-Ես այսօր զանգեցի և այս հիվանդ ոտքով գնացի պարոն Ծառուկյանին տեսա: Ես բազմիցս հայտարարել եմ, որ իմ քարոզարշավը, բոլոր ծախսերը հոգացել է պարոն Ծառուկյանը: Ես գնացի՝ ասեց Նապոլեոն, էս ինչ եմ լսում: Ես էլ իրան ասի՝ պարոն Ծառուկյան, ովքեր որ մեզ փորձում են խառնել իրար, թյուրիմացություններ են ասում ձեզ, գալիս են ուրիշ բան են հասցնում ձեզ, բայց դուք լավ գիտեք, որ ես էն մարդն են, որ ձեր խոսքը օդի մեջ չեմ թողի: Ես ասի Ծառուկյանին, որ եթե գտնում է՝ ես քիչ եմ չարչարվել, լավ չեմ աշխատել, ապա մանդատն իմ համար ինքնանպատակ չի, որ պահին ինքն ասի՝ ես պատրաստ եմ մանդատը գետնին դնեմ: Ասի՝ պարոն Ծառուկյան ջան, քո մանդատն ա և արժի այդ մանդատը դնել քո ոտքերի առաջ:

Իսկ Ծառուկյանն ինչպե՞ս պատասխանեց Ձեր այդ անկեղծությանը:

-Ծառուկյանն էլ ասեց՝ դու արդար մարդ ես, էդքան չարչարվել ես էս տարիքում, վազվզել ես․․․ Ասեց՝ կգաս խորհրդարան ամեն ինչ կորոշենք: Ես էլ ասեցի՝ երբ հարմար գտնես, որ վայրկյանին ասես, ես էդ մանդատը վայր կդնեմ, որովհետև ես պարտական եմ քեզ, ես էդքան անբարոյական մարդ չեմ, որ էդքան բան անես իմ համար, ես ուրանամ քո արածը, քո լավությունը:

Այսինքն՝ շատ հավանական է, որ հենց ԱԺ առաջին նիստի՞ն վայր դնեք Ձեր մանդատը:

Ես հիմա չեմ կարա ասեմ, էդ պահին Ծառուկյանը ոնց ասի, տենց էլ կանեմ: Ես անբարոյական չեմ, որ իրա խոսքը թողնեմ օդի մեջ մնա:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ