Մայիսի 9-ին Ստեփանակերտում զենքի ցուցադրություն կլինի. Արցախի պաշտպանության նախարար

343

Մայիսի 9-ին Ստեփանակերտում զենքի ցուցադրություն կլինի: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, հաղորդում է «Արցախպրեսը»:

«Զորամասերում մեր պլանի համաձայն արդեն կատարվում են համապատասխան աշխատանքներ: Կազմակերպվում են հանդիպումներ, արիության դասեր, մեծարման երեկոներ, արշավներ, զինծառայողների այցելություններ եկեղեցիներ: Վաղը՝ մայիսի 6-ին հանդիպումներ ենք ունենալու կրթօջախներում, որին իրենց մասնակցությունն են բերելու մեր սպաները: Շարադրությունների մրցույթներ են հայտարարվել, վաղը կլինի դրանց ամփոփումը եւ մրցանակային տեղեր գրավածները կխրախուսվեն:

Մայիսի 8-ին ԱՀ Նախագահի հրամանի համաձայն պարգեւատրվելու են զինծառայողներ, ովքեր առանձնակի խիզախություն են ցուցաբերել ապրիլյան գործողությունների ժամանակ եւ ընդհանրապես զինվորական ծառայության ընթացքում ու արցախյան գոյապայքարի մի խումբ մասնակիցներ»,- ասել է պաշտպանության նախարարը:

Լ. Մնացականյանի խոսքով՝ մայիսի 9-ին առավոտյան Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում տեղի է ունենալու ծաղկեպսակադրություն. հարգանքի տուրք է մատուցվելու ինչպես հայրենական մեծ պատերազմում, այնպես էլ արցախյան գոյամարտի ընթացքում բոլոր զոհերի հիշատակին:

Նույն օրը ՊԲ զինվորները հանդիսավոր տողանով կանցնեն մայրաքաղաքի եւ շրջկենտրոնների փողոցներով, իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում տեղի կունենա զենքի ցուցադրություն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ