Ոտնահարել են որոշակի պայմանավորվածություններ. Իվետա Տոնոյանը՝ դիմումը հետ վերցրած պատգամավորների մասին

331

news.am

«Ծառուկյան» դաշինքում քննարկում չի եղել՝ արդյոք համագործակցելու են ինքնաբացարկի դիմումներից հրաժարված պատգամավորների հետ, թե ոչ։ Այսօր՝ մայիսի 5-ին մանդատների բաժանման միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ նորընտիր պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Այս պահին դեռեւս այդ հարցով քննարկում չի եղել «Ծառուկյան» դաշինքում եւ պարոն Ծառուկյանի հետ։ Ինչ վերաբերում է համագործակցության թեմային, ասեմ, թերեւս «Ծառուկյան» դաշինքը չէ, որ պետք է մտահոգվի, այլ այն անձինք, ովքեր շրջանցելով, ոտնահարելով որոշակի պայմանավորվածություններ, այդ թվում՝ քաղաքական եւ մարդկային, նման քայլի են գնացել»,- ասել է նա։

Լրագրողի դիտարկմանը, թե այդ անձինք ասում են, որ դիմումները ԿԸՀ-ում հայտնվել են առանց իրենց տեղյակ պահելու, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Ես երբ ասում եմ պայմանավորվածությունների մասին, ասում եմ բոլոր կետերի վերաբերյալ։ Այսինքն, ներկայացնել-չներկայացնել, վերաբերում է բոլոր կետերին։ Երբ ձեռք են բերվել նախնական քաղաքական պայմանավորվածությունները, բոլոր կետերը քննարկվել են»։

«Բոլորն էլ այդ դիմումները գրել, ստորագրել են։ Եթե իրավապահների մոտ հարցեր առաջանան, կարող են ձեռագրաբանական փորձաքննություն կատարել»«- ասել է Իվետա Տոնոյանը եւ հավելել. «Այդ մարդիկ դիմումների բովանդակության մասին են շատ լավ տեղեկացված եղել»։

Իվետա Տոնոյանը չհերքեց, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ որոշակի քանակի ձայներ պիտի բերեր յուրաքանչյուր թեկնածուն։

Նշենք, որ ԿԸՀ դիմում ներկայացրած 23 անձանցից 12-ը հաջորդ օրը հրաժարվել էին դիմումներից։ Նրանցից ութը մանդատ էին ստացել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ