«Հրապարակ». Սերժ Սարգսյանը սկսել է բացել «քարտերը». Արդարադատության նոր նախարարի անունը հայտնի է

647

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր շարունակ առաջիկա նշանակումները գաղտնի պահող Սերժ Սարգսյանն արդեն սկսել է բացել «քարտերը»: Ընդամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում՝ նրա անունը չկար ինքնաբացարկ հայտնածների ցանկում: Իսկ դա նշանակում է, որ արդարադատության նախարարի թափուր պաշտոն կունենանք:

Իշխանական կուլիսներից տեղեկություններ էին սպրդում, որ արդարադատության նախարարի փնտրտուքներ են ընթանում: Հավանական թեկնածուների թվում շոշափվում էին Հրայր Թովմասյանի, Գեւորգ Կոստանյանի, անգամ Հովհաննես Սահակյանի եւ Տիգրան Մուկուչյանի անունները:

Սակայն երեկ տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը կանգ է առել նրա վրա, ում անունն այս օրերին ընդհանրապես չի շոշափվել՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Հրայր Ղուկասյանի: Նա վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Հովհաննես Ղուկասյանի որդին է, քրեական իրավունքի մասնագետ, դոցենտ, մասնակցել է մի շարք օրենքների մշակմանը: Աշխատել է որպես փաստաբան, նաեւ դասավանդել է ԵՊՀ-ում, 2014-ին նախագահի ռեֆերենտ է նշանակվել, 2016-ին՝ օգնական»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ