«Տավուշում մեր թշնամիները ակտիվացել են». Արշակ Զաքարյան

799

Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաղանիսի վրա կրակել են: Երեկվա «Դիրքերում»-ը ով նայել է նույնպես համոզվեցին, որ Տավուշում ակտիվացել են մեր թշնամիները: Իհարկե տեսնելով մեր պաշտպանական կառույցները և խոսելով հրամանատարների հետ ես գիտեմ որ հիմա լավ կցավացնենք դրանց, բայց…

Մի քանի կետերում հակառակորդը այդ շրջանում ունի գերիշխող դիրքեր, ավելի կոնկրետ ճանապարհների վրա երկու կետում, ուր ստիպված ենք եղել ժամանակին շրջանցող ուղիներ կառուցել, և մի քանի մեր գյուղերի դիմաց ընկած հատվածում: Շատ երկար ժամանակ հանդուրժել ենք դրանց ոտնձգությունները հաշվի առնելով բանակցային գործընթացը կամ այլ հանգամանքներ: Արցախում նույնպես որոշ հանգամանքներ հաշվի առնելով երկար ժամանակ որոշ զիջումների գնացել ենք, հենց միայն 2016-ի Ապրիլին զինադադարը մեծ զիջում էր մեր կողմից:

Արցախը միջազգային ճանաչում դեռ չունի և այնտեղ այդ զիջումները պայմանավորված են նաև ավելորդ անգամ ադրբեջանին հայկական կողմին ագրեսոր ներկայացնելու առիթ չտալու հանգամանքով միգուցե, բայց… Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված սուվերեն պետություն է ՄԱԿ-ի անդամ, և այլևս հանդուրժել որ հարևան երկիրը ակնհայտ ագրեսիայի գնա, գնդակոծի մեր գյուղերը կամ քաղաքները անընդունելի է: Կարծում եմ մեր զինված ուժերը պետք է ոչ թե լռեցնեն այլ ոչնչացնեն այսուհետ մեր գյուղերի վրա կրակող ցանկացած կրակակետ, հայտնաբերեն և ուղղակի ոչնչացնեն:

Մենք ունենք այդ հնարավորությունը և սպառազինությունը, բանակը սպաներով ու զինվորներով հանդերձ ունեն այդ ցանկությունը, մնում է միայն քաղաքական կամքը որն էլ հույս ունեմ այս անգամ արդեն կդրսևորեն և գոնե սահմանի այս հատվածում կստիպեն թշնամուն հավերժ լռել!!!»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ