Վարձու խոսկան Հմայակ Հովհաննիսյանը

454

Վարձու խոսկանների պակաս այս օրերին չկա: Ինչքան հին ու մոռացված դեմքեր կան, բոլորը հերթով բերման են ենթարկվում այս կամ այն կայքի խմբագրություն, որպեսզի գնահատական տան անցած ընտրություններին, իսկ ձեռքի հետ էլ բարբաջեն «Ծառուկյան» դաշինքի մասին:
Նման դեմքերից մեկն էլ վաղուց արդեն ուրիշ այլ բանի համար ոչ պիտանի Հմայակ Հովհաննիսյանն է: Գրեթե բոլորը գիտեն այս գործչին, ով տարբեր ժամանակներում հանգրվանել է տարբեր կուսկացություններում, ունի զրոյական վարկանիշ և միակ բանը, որ կարողանում է անել, կայքերին հարցազրույցներ տալն է:
Սակայն երևի ոչ բոլորը գիտեն, որ այս անձը, ով այսօր բարբաջում է «Ծառուկյան» դաշինքի հասցեին, ժամանակին ընդգրկված է եղել նույն ԲՀԿ-ի համամասնական ցուցակում: Նման էժանագին անձանց բնորոշ է փնովել այն տեղը, որտեղ ժամանակին իրենց հանգրվան են տվել: Դա տեսակ է, որը չի փոխվում, և Հմայակ Հովհաննիսյանը ոչ միայն այդ տեսակի կրողն է, այլ նաև հանդիսանում է դրա վառ ներկայացուցիչը: Այս գործիչը մշտապես վատ է խոսել այն ուժերի կամ գործիչների հասցեին, որոնց հետ ժամանակին համագործակցել է:
Այս ամենի մեջ կա միայն մեկ դրական փաստ, որ ԲՀԿ-ն ժամանակին բացահայտեց այս ծախու տեսակին և վերջնականորեն դուրս մղեց իր շարքերից՝ փակելով ետդարձի ճանապարհը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ