Հնգյակ նորածիններից տղայի վիճակում երեկվանից նկատվում է որոշակի կայունացում. ՀՀ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ

805

Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակ նորածիններից տղայի վիճակում, որը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր, երեկվանից այնուամենայնիվ նկատվում են որոշակի կայունացման միտումներ:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանը։

«Երեկ ամբողջ օրը նկատվել է որոշակի կայունացում»,-ասաց բժիշկը:

Հիշեցնենք, որ հնգյակի՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու աղջիկները մահացել էին, և մամուլում մեծ քննադատություն եղավ բժիշկների հասցեին, որ նախապես տեղյակ լինելով, որ ծնվելու է հնգյակ՝ լրջորեն չէին նախապատրաստվել այդ իրադարձությանը, արտասահմանցի մասնագետներ չէին հրավիրել։ Ավելին՝ կենցաղային մակարդակով խոսվում է, որ Հայաստանում չկան այն սարքերը, որոնք անհրաժեշտ են նման՝ խորը անհասությամբ ծնված նորածիններին պահելու համար:

Ի պատասխան՝ Հրանտ Կալենտերյանն ասաց. «Ժողովուրդ ջան, ողջ աշխարհում էդ երեխաները պահվում են այն սարքերով, ինչ Հայաստանում: Ասեմ, որ ողջ աշխարհում բժշկության այս ոլորտն ամենաբարդն է, ու այստեղ ամենաբարձր մահացությունն է՝ քաղցկեղից ու ինֆարկտներից առաջ: Սա կույրաղիքի վիրահատություն չէ, որ ասեն՝ լավ չի արվել, չգիտեմ ինչ»։

Հրանտ Կալենտերյանը տեղեկացրեց, որ երեխաների դուրս գրման մասին հնարավոր կլինի խոսել նրանց 3 ամսական դառնալուց հետո, երբ մոտավորապես կունենան 1 կիլոգրամ 700 գրամ քաշ: Սա, ըստ ՀՀ գլխավոր մանկական ռեանիմատոլոգի, այն քաշն է, որի առկայության դեպքում հնարավոր է խոսել նորածինների օրգան համակարգերի ձևավորման մասին:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ