Պայթյուն Հռոմի կենտրոնում

199

Այսօր առավոտյան Հռոմի կենտրոնական Ավենտինո փողոցում պայթյուն է որոտացել փոստային բաժանմունքի հարեւանությամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցների հրապարակումները:

RaiNews24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հրշեջներ եւ ոստիկաններ են աշխատում: Պայթյունի հետեւանքով մեկ ավտոմեքենա է վնասվել, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Միջադեպի պատճառները պարզվում են: Ոչ մի վարկած չի բացառվում, այդ թվում՝ ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ