Խաչիկ Մանուկյանը ցայտնոտի մեջ է

272

Արդեն օրեր շարունակ լուրեր են շրջանառվում, որ ինքնաբացարկի դիմումից հրաժարված ու խաբեությամբ մանդատ ստացած Խաչիկ Մանուկյանը հայտնվել է ցայտնոտի մեջ: Նախ նա բացակայում է հանրապետությունից ԿԸՀ հայտնի նիստից ի վեր, իսկ լավատեղյակ աղբյուրները նշում են, որ նա պարզապես փախած է, քանի որ շատ լավ հասկացել է, թե ինչ քայլի է գնացել:
Այս օրերին բոլոր ինքնաբացարկից հրաժարված պատգամավորները խոսել են ու հանդես եկել պարզաբանումներով, ինչը նշանակում է, որ Խաչիկ Մանուկյանը մնացել է միայնակ ու ինքն էլ շատ լավ հասկանում է դա: Հենց դա է պատճառը, որ մենակ մնացած ու անելանելի իրավիճակում հայտնված Խաչիկ Մանուկյանը դիմում է արդեն անարդյունավետ քայլերի, որպեսզի պահպանի իր մանդատը:
Մՙասնավորապես, օրեր առաջ Խաչիկ Մանուկյանը իր կնոջ միջոցով լուրեր էր տարածել, իբր հանուն ընտրողների է գնացել այդ քայլին, իսկ 2 օր առաջ էլ փորձել էր այդ սուտը բեմադրել: Նա փորձել էր հավաքել իր համագյուղացի ընտրողներին ու բողոքի ցույց կազմակերպել, իբր ընտրողները իրենք են պահանջում, որ Մանուկյանը գնա ԱԺ:
Արդյունքում հավաքվել էր ընդամենը 10-15 հոգի, որոնք առավոտից ապարդյուն փորձեր էին արել ճանապարհ փակելու համար, բայց սակավաթիվ լինելու պատճառով ոչինչ չէին կարողացել, ինչից հետո ուղղակի գնացել էին տուն: 10-15 հոգին այն քանակն էր, որը հարազատ գյուղում կարողացել էր «մոբիլիզացնել» 5000 քվե հավաքած Խաչիկ Մանուկյանը: Ասում են, որ բողոքի ակցիան այնքան խայտառակ ձևով էր տապալվել, որ դրանից հետո Խաչիկ Մանուկյանը ինքն էր ամեն ինչ արել, որ դրա մասին ոչ ոք չիմանար, սակայն արդեն ուշ էր, նկարները արդեն հայտնվել էին համացանցում և դրա մասին գրել էին որոշ կայքեր:
Սա նաև մեկ անգամ ևս ցույց տվեց, որ իր բոլոր քվեները Խաչիկ Մանուկյանը հավաքել էր միայն Գագիկ Ծառուկյանի հեղինակության շնորհիվ:
Այժմ, լավատեղյակ աղբյուրները նշում են, որ այս վերջին տապալված փորձից հետո Խաչիկ Մանուկյանը վերջնականապես կոտրվել է և հայտնվել ծանր հոգեբանական վիճակում: Այժմ նա հուսահատ փորձեր է անում միջնորդներ գտնել, որոնք իր համար կբարեխոսեն Գագիկ Ծառուկյանի մոտ, որից հռտո նա կներկայանա մեղայականով և կհրաժարվի մանդատից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ