Դպրոցներում դրամահավաքության պատճառով շրջանավարտների մի մասը հրաժարվում է մասնակցել ավարտական միջոցառումներին

1103

Հանրակրթական դպրոցների ավարտական դասարանները պատրաստվում են ավարտական միջոցառումների: Չնայած դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ պաշտոնական կոչերին՝ թե՛ Երևանի քաղաքապետարանից, թե՛ Կրթության և գիտության նախարարությունից, այդուհանդերձ նախարարության թեժ գիծ դրամահավաքության ահազանգերով դիմումներ լինում են:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ  Աշոտ Արշակյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած ավարտական միջոցառումների անցկացման համար դրամահավաքության ահազանգեր ստանում են, բայց նախորդ տարիների համեմատ՝ ավելի քիչ են: «Վերջին շրջանում թեժ գծին եկած ահազանգերը հիմնականում վերաբերում են վերջին զանգին, որոնք ավելի շատ անանուն են»,- ասաց նա:

Ըստ Արշակյանի՝ ահազանգերը նախարարությունից ուղարկվում են Կրթության վերահսկողության պետական տեսչություն: Իսկ կոնկրետ գումարի չափեր, թե ինչքան են հավաքում, ըստ նրա, հիմնականում չի նշվում:

Tert.am-ի հետ զրույցում Երևանի հանրակրթական դպրոցներից մեկի շրջանավարտի ծնողները, ովքեր հրաժարվեցին ներկայանալ, ասացին, որ դպրոցում ավարտական միջոցառման և վերջին զանգի համար՝ զանգակներ պատվիրելու, տնօրենին անհատական նվեր մատուցելու և այլ ծախսերի համար հավաքում են 65 000 դրամ: Դասարանում 25 աշակերտներից, ըստ նրանց, 8-ը ստիպված են եղել հրաժարվել մասնակցել ավարտական միջոցառումներին:

«Մենք համաձայնվել ենք տրամադրել դպրոցական ավանդույթի անվան տակ հավաքագրվող այդ գումարները միայն նրա համար, որպեսզի մեր երեխան չընկճվի»,-ասացին ծնողները:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ