Շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ ավելի քան 1000 կրակոց է արձակվել

348

Մայիսի 14-ին և լույս 15-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց:

Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ