Արդարադատության խորհուրդը Սերժ Սարգսյանին առաջարկել է դատավոր Լեւոն Արազյանին կալանավորելու համաձայնություն տալ

440

Արդարադատության խորհուրդը Սերժ Սարգսյանին առաջարկել է դատավոր Լեւոն Արազյանին կալանավորելու համաձայնություն տալ:

2017 թվականի մայիսի 12-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում Խորհուրդը, քննարկելով ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունները և ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, որոշեց.

1. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Արազյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

2. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Արազյանին կալանավորելու վերաբերյալ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ