Ինքնասպանություն Շենգավիթում. հայտնաբերվել է սավանով կախված տղամարդու դի

1284

Մեր տեղեկություններով, այսօր առավոտյան ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երեւանում. Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոցում գտնվող տներից մեկում վարագույրի կախիչից սավանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 52-ամյա Ա. Անդրեասյանը:

Տեղեկությունը մեր զրուցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: «Շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը Արարատյան փողոցում գտնվող տներից մեկում հայտնաբերել է սավանով կախված տղամարդու դի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն»,- ասաց Ջանոյանը:

Նյութի աղբյուրը՝ http://armtimes.com/hy

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ