Սամվել Կարապետյանի հրաժարականից հետո Գագիկ Ծառուկյանը կհոգա ըմբշամարտի ֆեդերացիայի ֆինանսական խնդիրները

385

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցավ ըմբշամարտի ֆեդերացիայի ընդլայնված կազմով նիստ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ կայքը:Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին` Սամվել Կարապետյանի հրաժարական տալուց հետո, ֆեդերացիայի աշխատաքները կհամակարգի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Նրա խոսքով, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, այսուհետ, ֆեդերացիայի ֆինանսավորումը եւ կազմակերպչական աշխատանքները կլինեն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ուշադրության կենտրոնում: ՀԱՕԿ-ի նախագահը կհոգա, որ ֆեդերացիան շարունակի իր բնականոն աշխատանքը, հավաքականներն անցկացնեն կանոնավոր ուսումնամարզական հավաքներ եւ մասնակցեն միջազգային մրցաշարերին, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին:Հրաչյա Ռոստոմյանը եւ ներկաները շնորհակալություն հայտնեցին ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Կարապետյանին՝ անցած ութ տարիների ընթացքում ֆեդերացիային ցուցաբերած բազմակողմանի աջակցության համար.«Ըմբշամարտը մեր հենակետային մարզաձեւերից մեկն է եւ ՀԱՕԿ-ը մենակ չի թողնի ըմբշամարտի ֆեդերացիային:

Առավել մանրամասն՝ http://www.lragir.am/index/arm/0/sports/view/153809

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ