«Հրապարակ». Հոր պաշտոնը՝ որդուն

559

Մի քանի օր առաջ բավարարվել է Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանի դիմումը, նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Շիրակի մարզում խոսում են, որ նրան նշանակելու են մարզպետ, չնայած ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանն արդարացրել է կուսակցության սպասելիքները։ Խնդիրն այն է, որ Մաթիլյանը չի ցանկացել աշխատել կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ։ Տարօրինակ է, որ Բուլկի Արամի հետ համատեղելի է եղել, նոր պետի հետ՝ ոչ, եւ վերջինիս նշանակման պահից՝ 2016-ի հոկտեմբերից, չի գնացել աշխատանքի։ Հետո սկսվել է ընտրական շրջանը, իսկ մեկ ամիս առաջ դիմում է գրել։ Ավելին՝ ՀՅԴ-ն արդեն նոր թեկնածու է առաջարկել այս պաշտոնի համար, որը, հավանաբար, բրոնյա է արել։ Մենք փորձեցինք պարզել, թե ում են ներկայացրել։ Մեր աղբյուրն ասաց՝ թեկնածուն Հակոբ Մաթիլյանի որդին է՝ Աղասի Մաթիլյանը, որն աշխատում է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում, որպես քարտուղարության պետ։ Փաստորեն, ՀՅԴ-ն որոշել է տեղավորել ոչ միայն դաշնակցականներին, այլեւ նրանց որդիներին, կանանց։ Հիշեցնենք՝ վերջին օրերի ամենաաղմկոտ թեման Բագրատ Եսայանի կնոջը դպրոցի տնօրեն նշանակելու Լեւոն Մկրտչյանի հրամանն է։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ