Հնգյակից երկու աղջիկների կյանքին այլևս վտանգ չի սպառնում

515

Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների առողջական վիճակը, ըստ բժիշկների, կայուն է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:

Նա տեղեկացրել է  նաև, որ արդեն կարող են ասել` աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում:

«Նրանք շարունական խնամք են ստանում, և դեռ երկու ամիս պետք է նույն կերպ շարունակենք: Փոքր չափաբաժիններով, բայց երեխաները սնվում են, նրանք կերակրվում են հատուկ ձևերով և մի փոքր վերականգնել են իրենց քաշը»,- ասաել է Մազմանյանը:

Հիշեցնենք, որ երեխաներից մեկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում:

Հնգյակից 3-ը` երկու աղջիկը և տղան, մահացել են:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ