Երկար մտորումներից հետո Բաբլոյանը գրանցվել է ֆեյսբուքում

362

ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը գրանցվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ «Սիրելի՛ հայրենակիցներ, երկար մտորումներից հետո որոշեցի Ձեզ հետ կապ պահպանել նաեւ Facebook սոցիալական ցանցի միջոցով։ Կարծում եմ՝ աշխարհում ստեղծված ժամանակակից հնարավորություններից օգտվելն անհրաժեշտություն է դարձել։ Խոստանալ, թե մշտապես կլինեմ ցանցում, մշտապես հասանելի ու մշտապես ակտիվ, ցավոք չեմ կարող, բայց վստահեցնում եմ, որ հանրության հետ կապը պահպանելու այս հնարավորությունն օգտագործելու եմ հնարավորինս ակտիվ։ Ձեր օգնությամբ փորձելու եմ մշտապես տեղեկացված լինել հասարակությանը հուզող խնդիրներին ու դրանց համար, կրկին ձեր օգնությամբ, գտնել արդյունավետ ու հանրօգուտ լուծումներ։ Սիրով՝ ձեր Արա Բաբլոյան»,-այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ