Խանութից կատարված գողությունը բացահայտվեց

435

Մայիսի 25-ին, ժամը 8.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1985 թ. ծնված Արմեն Ա.-ն եւ հայտնել, որ գիշերն իրենց խանութից գողություն են կատարել:

Մեկնած օպերատիվ խմբին 1965 թ. ծնված Գայանե Վ.-ն հաղորդում է տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով իրեն պատկանող, Հրազդան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 21 հասցեում գտնվող խանութի մուտքի երկաթյա դռան փականը՝ մտել են ներս եւ գողացել տարբեր տեսակի 14 կոնյակ, ծխախոտ, սուրճ, պարկով շաքարավազ, ալյուր, շոկոլադե 10 սալիկ, մաստակներ, մոտ 30.000 դրամի քաղցրավենիք, լիցքավորման քարտեր եւ 2 բջջային հեռախոս:

Վնասի չափը պարզվում է:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի բաժնի եւ Ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 18-ին, Երեւան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայից, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Հրաչյա Հ.-ն, որի խուզարկությամբ հայտնաբերվել է 19 սմ երկարության, 9 սմ շեղբով ծալովի դանակ եւ գողացված լիցքավորման քարտեր:

Հրաչյա Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք, որ Գայանե Վ.-ի խանութից գողությունը կատարել է ինքը:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Հրաչյա Հ.-ն ձերբակալվել է:

Քննությունը շարունակվում է:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ