Դավթաշենի կամրջից ընկած 13-ամյա տղան այկիկենդո կարատեի Հայաստանի բազմակի չեմպիոն էր. (լուսանկարներ)

823

Երեկ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով մահացած` 13-ամյա Համլետ Սարգսյանը կարատեիստ էր, Հայաստանի այկիկենդո ֆեդերացիայի սան:

Armday.am-ի  հետ զրույցում ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը հայտնեց, որ Համլետին իր որդու պես է վերաբերվել, նա իր լավագույն սաներից էր, 3 տարեկանից հաճախել է կարատեի և այդ մարզաձևում բազմաթիվ հաջողություններ արձանագրել:

Ըստ Աթանեսյանի՝ Համլետը 12 անգամ Հայաստանի բացարձակ չեմպիոն է եղել, Եվրոպայի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության 4-րդ մրցանակակիր:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նախնական տվյալներով՝ 13-ամյա երեխան մայիսի 25-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, կամրջի երկաթյա արգելափակոցների վրայով քայլելիս հանկարծակի վայր է ընկել և մահացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
74414f5068f020afb54376a452458e1c bf490e37d9f5334d41cf9d3a6c079fc7 46fdcb79327c1b5c32f400a0b9f3993f

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ