Դատական համակարգում վիճակը՝ կոռուպցիայի առումով, շարունակում է մնալ ողբերգական, ինչքան էլ դալաններում դատավոր բռնեք. Նաիրա Զոհրաբյան

486

Ազգային ժողովի այսօրվա նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ կա՞ վիճակագրություն, թե դատական համակարգում որքանով է նվազել կոռուպցիան։

«Չնայած առանց վիճակագրության էլ պարզ է, որ դատական համակարգում վիճակը՝ կոռուպցիայի առումով, շարունակում է մնալ ողբերգական, ինչքան էլ դալաններում դատավոր բռնեք հազար դոլար կաշառք վերցնելուց, կաբինետներում, որ վերցվում են կաշառքներ և կայացվում են դատական վճիռներ, դա ակնհայտ է բոլորին», – հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա ընդգծեց, որ մարդիկ վախենում են դիմել դատարան, «որովհետև գիտեն, որ մեղավորը կհայտնվի ազատության մեջ, իսկ անմեղին կդատապարտեն»։

«Այս նախագիծը հիմնավորված չէ կոռուպցիայի դեմ պայքարով, մենք այստեղ սոցիալական խնդիրներ ենք լուծում, այսօր խոսել, որ կոռուպցիա կա, ու դրա դեմ մենք պայքարում ենք ՝ ոչ, այս նախագծով չէ, որ մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մյուս արտահերթին կլսեք, թե ինչ մեխանիզմներով է գործադիրը պատրաստվում շարունակել իր ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ», -արձագանքեց Արթուր Հովհաննիսյանը։

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված օրինագծերը վերաբերում են պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներ տալուն, Քննչական կոմիտեի աշխատակիցների կենսաթոշակի անցնելուն և այլն:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ