Ո՞նց կարող է կատաստրոֆ աղքատության պայմաններում 30-40 հազար ստացողի կողքին լինի 20-25 անգամ բարձր ստացող կենսաթոշակ. Վարդան Բոստանջյան

407

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներ տալուն, Քննչական կոմիտեի աշխատակիցների կենսաթոշակի անցնելու հարցերի քննարկան ժամանակ սկսել է մտածել՝ «սա բնական երևո՞ւյթ է, թե՞ բստրածին ինստիտուտ»։

«Էս իրավունքը ո՞վ էր տվել։ Ես, օրինակի համար, հակված եմ, որ մենք միահամուռ ձևով դեմ կքվեարկենք և երկրորդ ընթերցման ժամանակ գիտեք ի՞նչ կանենք՝ կփոխենք, որ իրենք գնում են ինչի՞՝ տարիքային կենսաթոշակի, ինչպես սովորական բոլոր մեր քաղաքացիները», – ասաց Վարդան Բոտանջյանը։

Նա ընդգծեց՝ ո՞նց կարող է մի աղքատ երկրում, կատաստրոֆ աղքատության պայմաններում 30-40 հազար ստացողի կողքին լինի 20-25 անգամ բարձր ստացող կենսաթոշակ։

«Մենք ոչ թե չենք ուզում, բայց ո՞ւմ հաշվին եք ստանում այդ փողը և ինչի՞ համար», – ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ մեթոդաբանական առումով սխալ է թույլ տրվել:

«Այդ սխալը չպետք է շարունակել», – ընդգծեց Վ. Բոստանջյանը։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ