Սննդամթերքի որ տեսակներից ստացված կալցիումն է ավելի լավ յուրացվում

174

Կալցիումն անչափ կարևոր տարր է, որի պակասն օրգանիզմում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Այս տարը հարկավոր է առաջին հերթին ոսկորների, ատամների, մազերի ու եղունգների առողջության համար, սակայն քչերը գիտեն, թե որ սննդամթերքի օգնությամբ է կարելի վերականգնել օրգանիզմում կալցիումի պակասը և ինչ է հարկավոր ուտել, որպեսզի ստացված կալցիումն ավելի լավ յուրացվի:

Հարկ է հիշել, որ բուսական ծագում ունեցող սննդամթերքից ստացված կալցիումը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի հիմնաթթվային բալանսի և կալցիումի փոխանակման գործընթացի վրա: Կալցիումով հարուստ բուսական ծագման սննդամթերք են կաղամբի բոլոր տեսակները, ընկուզեղենը, քունջութը, սոյան, ցորենն ու մաղադանոսը:

Սակայն բուսական ծագման սննդամթերքից ստացված կալցիումն ավելի դանդաղ է յուրացվում, քան կենդանական ծագման սննդամթերքից ստացված կալցիում: Կալցիումով հարուստ կենդանական ծագման սննդամթերք են կաթնաշոռը, պանիրները, յոգուրտը, թթվասերը, կեֆիրը և այլն:

Նյութի աղբյուրը՝ aif.r

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ