Հակառակորդը գնդակոծել է Բաղանիսը, վնասվել է 2 տուն, վիրավորներ չկան

586

Երեկ գիշեր հակառակորդը է գնդակոծություն է իրականացրել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի ուղղությամբ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Բաղանի համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը:

«Վնասվել է 2 տուն, մեկինը՝ տան տանիքը, մյուսի ջրհորդանը, այլ վնասներ չեն եղել։ Այս պահին իրավիճակը հանդարտ է, մեր բանակը վերահսկում է իրավիճակը»,- մանրամասնեց նա:

Նարեկ Սահակյանը նաև ընդգծեց, որ այս պահին գյուղի միջնակարգ դպրոցում Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ միջոցառում է, բնակիչները տոնում են:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ