Վառ երևակայության դրսևորումները հայկական լրատվադաշտում

179

Երեկ, այսօր թերթերը իրար փոխանցումներ կատարելով տեղեկություններ են հրապարակում, որտեղ նշվում է, որ, ռուսական «Սպուտնիկ» պետական լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովը խնդրել է Գագիկ Ծառուկյանին ֆինանսավորել այդ գործակալության հետագա աշխատանքները Հայաստանում:
Շարքային ընթերցողը վաղուց գիտի, որ երբ որևէ թերթ հղում է անում «սեփական աղբյուրներին» կամ «տեղեկություններին», ապա ամենայն հավանականությամբ հրապարակումը ենթադրությունների շարքից է: Իսկ լրատվական դաշտում կարծես թե շունչները պահած հենց այսպիսի վառ երևակայական տեղեկությունների են սպասում, որին հաջորդում է իսկական, հայկական մեդիա իրարանցում. հղում անելով նման հրապարակումներին, դրանց հիման վրա սկսվում է վերլուծությունների և հեռուն գնացող հետևությունների շարք՝ այլ թերթերի և կայքերի կողմից:
Տեղեկությունը որը հրապարակվել է հղում կատարելով սեփական աղբյուրներին արդեն իսկ փաստում է ,որ ոչ այլ ինչ է քան շարքային բամբասանք, ասեկոսե, իսկ նմանատաիպ թերթերն ու կայքերը վաղուց արդեն համալրել են անլուրջ կայքերի կամ դեղին մամուլի շարքերը: Սրա հիման վրա ցանկացած տեղեկատվություն կամ վերլուծություն հրապարակելը դրա հեղինակ կայքին, թերթին ավտոմատ կերպով դարձնում է լրատվական խրտվիլակ, այսինքն արտաքուստ նման զանգվածային լրատվամիջոցի, բայց ներքուստ կառուցված արհեստական բաղադրիչնրեից, զուտ արտաքուստ նմանակելու համար, մի բան, ինչով այսօր հարուստ է հայաստանյան լրատվադաշտը:
Ընդհանրապես հայաստանյան լրատվադաշտն ունի լրջագույն խնդիր, որը գնալով խորանում է և իսկական ճահճացում առաջացանում լրատվադաշտում: Այդ խնդիրը ոչ հավաստի աղբյուրների և պատերի տակ կամ միջանցքներում հնչած ասեկոսեները՝ որպես հավաստի տեղեկատվություն ներկայացնելն է: Որքան սկանդալային լինի բամբասանքը կամ ասեկոսեն կամ դրանք գրողի երևակայությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ այն շղթայական ռեակցիայով կտարածվի բոլոր զլմ-ներում, որոնք սիրում են սկանդալային վերնագրեր և հիստերիկ փութաջանությամբ աշխատում դիտումների համար: Ֆինանսական ինքնաբավության բացակայությունը հայաստանյան զլմ-ներին դրդում է զբաղվել գրագողությամբ, ստեր տարածելով, ինչի արդյունքում նրանք դադարում են լուրջ լրատվամիջոց լինել, մրցել միմյանց հետ որևէ բամբասանքի հրապարակման արագությամբ: Իրապես, այսօրվա լրատվադաշտում լուրջ լրատվամիջոցներին կարելի է մատերի վրա հաշվել, և դա այն դեպքում, երբ տպագիր ու էլկետրոնային մամուլի թիվը հաշվվում է տասնյակներով: Սա է հայաստանյան լրատվադաշտի ողբերգական վիճակը: Նմանատիպ զլմ-ները իրենց իսկ ձեռքով ստորագրում են իրենց դատավճիռը`սեփական հրապարակումներով փաստելով, որ հավաստի և լուրջ լրատվական աղբյուր համարվելու հավականություն չունեն և դժվար թե առաջիկայում ունենան: Մնում է, որ դա ժամ առաջ հասկանան նաև նրա սակավաթիվ ընթերցողները:

                                                                                                             Արեգ Հասրաթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ