Հունիսի 8-ի աստղագուշակ

394

 Խոյ:       Այսօր հնարավոր է, որ իրականանա ձեր երազանքներից մեկը: Դուք պետք է պատրաստ լինեք ու  փորձեք ինքնատիրապետել ձեզ: Օրվա վերջում ընտանիքի անդամների հետ տոնեք հաղթանակը, դուք արժանի եք դրան:

Ցուլ:    Այսօր չարժե երկարաժամկետ ծրագրեր մշակել:  Օրվա ընթացքում  շատ բան կխոչընդոտի առաջ գնալուն, անվերջ անբարենպաստ հանգամանքներ կծագեն: Նախընտրելի է օրը տանն անցկացնել:

Երկվորյակ:   Օրը լավ կանցնի, եթե դուք խուսափեք անհետևողական քայլերից, չնայած որ դրանք կատարելու գայթակղությունը շատ մեծ է: Խոհեմությունն ու զգուշավորությունը կօգնեն  խուսափել խնդիրներից, սակայն միշտ չէ, որ  կկարողանաք դրսևորել այդ որակները: Օրվա վերջում փոքրիկ անակնկալ կստանաք:

Խեցգետին:    Այսօր աշխատեք չենթարկվել սադրանքների` ինչ-որ մեկը ամեն կերպ կփորձի օգտվել ձեր անկեղծությունից: Այսօր շատ զգուշավոր եղեք ու թույլ մի տվեք, որ ձեզ օգտագործեն: Նոր ծանոթություններ հաստատել խորհուրդ չի տրվում:

Առյուծ:         Ուշադիր հետևեք ձեզ շրջապատող մարդկանց` ցավոք, նրանցից ոմանց մոտ ցուցադրական բարյացակամության քողի տակ թաքնված է նախանձն ու չարությունը: Մի առաջնորդվեք նախազգացողություններով` դրանք կխաբեն ձեզ, փոխարենը սթափ միտքն ու տրամաբանությունը կօգնեն կենտրոնանալ և բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնել:

Կույս:    Այսօր էներգիայով լցված կլինեք: Օրվա ընթացքում փորձեք օգտագործել ձեր էներգիան, որպեսզի կարողանաք հաջողության հասնել: Այսօր հնարավորինս շատ շփվեք մարդկանց հետ, քանի որ նոր ծանոթությունները միայն օգուտ կտան ձեզ:

Կշեռք:     Այսօր ոչ այնքան լավ շրջապատում կհայտնվեք: Հնարավոր է, որ այլ մարդկանց ազդեցության տակ սխալ որոշումներ կայացնեք, որոնք համար հետագայում շատ կփոշմանեք: Նման իրավիճակից խուսափելու համար օրը տանն անցկացրեք կամ պարզապես հեռու մնացեք կասկածելի մարդկանցից:

Կարիճ:     Այսօր բավականին ստեղծարար կլինեք, սակայն կարիք կլինի, որպեսզի մարդիկ նկատեն այդ ստեղծարարությունը: Փորձեք աչքի ընկնել ու ցույց տալ մարդկանց,  որ կարող եք ավելիին հասնել, քան նրանք կարծում են:

Աղեղնավոր:      Օրը բավական լարված ու հոգնեցուցիչ կլինի, այնպես որ ձգտեք ժամանակ առ ժամանակ ընդմիջումներ անել: Այսօր ցանկալի է խուսափել ֆիզիկապես ծանրաբեռնվածությունից, քանի որ ձեզ այսօր միայն հանգիստ է հարկավոր: Մոռացեք այն ամենն, ինչ անհանգստացնում է ձեզ ու փորձեք հանգստանալ:

Այծեղջյուր:     Ձեզ շրջապատող մարդիկ այսօր չափազանց զգացմունքային կլինեն և դա հունից կհանի ձեզ: Դուք չեք հասկանա, թե ինչով է պայմանավորված նրանք հուզմունքը: Օրը լարված կլինի, սակայն օրվա վերջում հաճելի տպավորություններ կստանաք:

Ջրհոս:    Այսօր բավականին խառը օր կունենաք: Օրվա ընթացքում ոչնչից գլուխ չեք հանի և դա, իհարկե, կվշտացնի ձեզ: Փորձեք ավելի համբերատար լինել, քանի որ շուտով մեծ ձեռքբերումներ կունենաք:

Ձկներ։      Այսօր չեք կարողանա գլուխ հանել առօրյա գործերից: Դրանք չափազանց բարդ կլինեն ձեզ համար, քանի որ շատ հոգնած կլինեք: Երեկոյան մոռացեք բոլոր խնդիրների մասին ու ընտանիքի հետ լավ ժամանակ անցկացրեք:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ