Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, պռոստը անթույլատրելի ա. Կարեն Կարապետյանը վրդովվեց

806

Armtimes.com-գրում է

«Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն»,- ՀՀ կառավարության այսօրվա նիստում այսպես նկարագրեց Զվարթնոց օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդների վիճակը վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գործադիրի ղեկավարը կառավարության նիստի մեկնարկին ոստիկանապետին եւ կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարին հանձնարարեց պրոֆիլակտիկ աշխատանք տանել ոլորտում ծառայություն մատուցող ընկերությունների հետ: «Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջո՞ւմ ենք վարորդների տեսքին ինչպիսին պետք է լինի, ուղեւորի հետ ոնց պտի իրան պահի»,- հարց հնչեցրեց Կարեն Կարապետյանն ու դիմեց ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանին՝ նշելով, որ ակնկալում են շատ կոշտ վերաբերմունք:

«Պռոստը անթույլատրելի ա, առաջին հանդիպումը ՀՀ-ի զբոսաշրջիկի հետ գալսի են դրան: 20-30 հազար դրամով Մալաթի Սեբաստիան պտտվելով բերում են Երեւանյան լիճ որպես Սեւան»,- վրդովված հայտարարեց վարչապետը:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարազաբանեց, որ տարիներ շարունակ այդ խնդիրը իրենք բարձրացնում են, այդ ոլորտում կատարված աշխատանք էլ կա, հանդիպել են մի քանի անգամ տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունների ղեկավար կազմերի հետ: «Մենք չենք չենք կարողանում հասնել նրան, որ նախկինում կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատված, նարկոդիսպանսերում հաշվառված անձինք միեւնույնն է ստանում են լիցենզիաներ: Հարցը լուրջ անհանգստություն է մեզ պատճառում, մենք հատկապես այդ անհատ տաքսիստները… մենք վերջրես, վերջրես ասելով 15-20 օր առաջ, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությա համապատասխան ծառայությունը ճանապարհային ոստիկանության հետ միջոցառում անցկացրեց այն հիմնարկ ձեռնարակությունների կողքը, որտեղ ստանում են ծրագրի սահամանումներ, գնում են ստանում են եւ նստում են տաքսի»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը՝ նկատելով, որ իրենք աշխատում են այդ ուղղութամբ, բայց նրանք լիցենզաիաներ են ստանում, որը պետք է կանոնակարգել:

Կարեն Կարապետյանը դիմելով կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին՝ ասաց, որ լիզենցավորումը չպետք է բաձրացնեն, բայց պետք է հստակ հայտանիշներ դրվի, Երեւան-Զվարթնոց օդանավակայանի տրանսպորտը պետք է կարգավորել Երեւանի քաղաքապետարանի հետ աշխատելով:

Մանրամասն` այստեղ

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ