Հրազդանի քաղաքապետին չհաջողվեց կոծկել գործը

395

«Երեկ Հրազդանում տեղի ունե­ցած մահվան ելքով վրաերթի լուրը ցնցել էր հրազդանցիներին. քաղաքում շրջանառվող խո­սակցությունների համաձայն՝ մեքե­նայի ղեկին եղել է քաղաքապետի 17-ամյա որդին՝ Ռազմիկ Դանիելյանը: «Միշտ Էլ քաղաքապետն իր ծառայողական մեքենան անձնական շահերի համար է օգտագործել, պատահա­կան մեքենա չէր, ով կարող էր վարել քաղաքապետի ծառայողական մեքե­նան»,- ասում է հրազդանցիներից մե­կը: Վրաերթի ենթարկվածը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 58-ամյա Վալերի Թորոսյանն է, 4 երեխաների հայր, ով ամիսներ առաջ ընդունվել էր աշխատանքի Կոտայքի ԳԳՄ-ում՝ որպես վթարային բաժնի աշխատող: «Հրազդան» ԲԿ-ից մեզ հայտնեցին, որ քաղաքացին հիվան­դանոց տեղափոխվել է անգիտակից վիճակում և կես ժամ անց մահացել: Հրազդանում երեկ տեղեկություն­ներ էին շրջանառվում, թե իբր քաղա­քապետի ծառայողական մեքենայի ղեկին եղել է քաղաքապետի վարորդը:

Ասում են՝ վարորդը վրաերթից հետո հանել է ավտոմեքենայի համարանիշները և դիմել փախուստի: Զանգահարեցինք Հրազդանի ոստիկանություն՝ տեղեկանալու, թե հայտնաբերվել է մեքենայի վարորդը: Մեզ ասացին, որ չեն կարող այդ հարցին պատասխանել. «Դիմեք ոստիկանության լրա­տվության բաժին»: Ոստիկանության լրատվության բաժնից էլ, թե՝ «դիմեք Քննչական, այդ գործով Քննչական է զբաղվում»: Իսկ Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել, ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ: Հրազդանցիները մինչ այդ քննարկում էին, որ քաղաքապետը շատ ջերմ կապեր ունի Հրազդանի ոստիկանության հետ, և ցանկացած միջադեպ, քաղաքապե­տի շրջապատի հետ կապված, անմի­ջապես «ջրվում» է: Ավելի վաղ քաղա­քապետն անգամ մեծ նվեր է մատուցել ոստիկանությանը, համայնքի բյուջեից 4 մլն. 210 հազար դրամով ձեռք է բերել DEAWOO-NEXIN լյուքս մակնիշի ավտոմեքենա և նվիրել Հրազդանի ոստիկանության բաժնին: Ավելի ուշ, իրոք, Քննչական կոմիտեն հաղորդա­գրություն տարածեց, թերևս լրատվամիջոցների շնորհիվ փորձ չարե­ցին կոծկել դեպքը. «ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ