Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցով գաղտնի բանակցություններ են վարել. WSJ

365

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն առնվազն 2 գաղտնի հանդիպում են անցկացրել, որոնց ժամանակ քննարկել են Սիրիայում դեէսկալացիոն գոտիների հարցը:

Նման պնդմամբ է հանդես եկել ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:

WSJ-ն մանրամասնում է, որ հանդիպումները կայացել են Հորդանանում՝ տեղի իշխանությունների մասնակցությամբ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս շաբաթ Ամանում ևս մի հանդիպում պետք է կայանար, սակայն այն չեղարկվել է չհամաձայնեցված ժամկետների պատճառով:

Նշվում է նաև, որ ռուս-ամերիկյան հետագա բանակցությունները վտանգի տակ են Վաշինգտոնի ու Դամասկոսի հարաբերությունների սրման պատճառով:

WSJ-ի զրուցակիցներն ընդգծել են, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Ռուսաստանի հետ համագործակցության տարբերակ գտնել ու վերացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Բացի այդ, նշվում է, որ եթե դեէսկալացիոն գոտիներն ապացուցեն իրենց արդյունավետությունը, Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են պայմանավորվել դրանք Սիրիայի այլ տարածքներում հաստատելու մասին:

Հայտնի է, որ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչներն ու Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպանատունը չեն մեկնաբանել տեղեկությունը:

Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի սկզբին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչներն Աստանայում ստորագրել են Սիրիայում 4 դեէսկալացիոն գոտի ստեղծելու մասին հուշագիրը:

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ այդ գոտիներն օգնել են զգալիորեն բարելավել իրավիճակն ու փաստացի վերջ տալ քաղաքացիական պատերազմին:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ