Ալավերդիում տեղի ունեցած սպանության հետքերով. կասկածյալը ձերբակալվել է

400

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1978թ. ծնված Կամո Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ։  Կասկածյալը ձերբակալվել է։

ՀՀ ՔՆնչական կոմիտեից հայտնում են, որ 2017 թվականի հունիսի 13-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ հրազենից կրակոցներ են արձակվել Կամո Փիրուզյանի ուղղությամբ, որի հետեւանքով ստացած հրազենային մարմնական վնասվածքներից նա տեղում մահացել է:

Կամո Փիրուզյանին դիտավորությամբ կյանքից զրկելու եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու ու կրելու վերոհիշյալ դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ալավերդի քաղաքի 26-ամյա բնակիչ։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, սպանության շարժառիթը պարզելու ուղղությամբ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, 4 պարկուճ եւ 1 գնդակ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ