Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագավոր քննարկել են Կատարի ճգնաժամը

222

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Կատարի շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորի հետ… Պետությունների ղեկավարները նաեւ կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում ստեղծված ընթացիկ իրադրության շուրջ՝ արծարծելով Կատարի շուրջ ստեղծված իրադրությունը, որը, ցավոք, չի նպաստում համատեղ ջանքերի միավորմանը Սիրիայի հակամարտության կարգավորման գործում եւ ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քննարկվել են տարբեր բնագավառներում ռուս-սաուդյան հարաբերությունների զարգացման հրատապ հարցերը, կողմերը հայտարարել են, որ երկուստեք տրամադրված են ակտիվացնելու համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում շփումները շարունակելու շուրջ:

Հունիսի 5-ին Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, Մալդիվյան Հանրապետությունը եւ Մավրիկիոսի Հանրապետությունը հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ դա բացատրելով Էմիության կողմից ահաբեկչության եւ ծայրահեղական գաղափարախոսության աջակցությամբ, նրա թշնամական քաղաքականությամբ եւ արաբական պետությունների գործերին միջամտությամբ:

Ավելի ուշ նրանց են միացել Մավրիտանիան եւ Կոմորյան կղզիները, իսկ Հորդանանը եւ Ջիբութին նվազեցրել են իրենց դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը: Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ Եգիպտոսը լիովին փակել են իրենց օդային տարածությունը կատարական ինքնաթիռների համար եւ չեղարկել են իրենց ավիափոխադրողների թռիչքները Դոհա: Կատարում այդ մեղադրանքները համարում են անհիմն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ