Տարիների խնդիրը լուծվեց 5 օրում

780

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը հունիսի 14-ից բացել է Երևան –  «Զվարթնոց» օդանավակայան  և հակառակ ուղղությամբ երթուղի: Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։ Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին կից  գծանշումներով  առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։ Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։

Երթուղային ավտոբուսով «Զվարթնոց» օդանավակայան մեկնող առաջին ուղևորները եղել են լրագրողներն ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ վարչապետն այս հանձնրարականը տվեց հունիսի 8-ի նիստում:

Նշենք, որ տաքսիների խնդիրն առկա է արդեն երկար տարիներ, ու բազմաթիվ հրապարակումները մնում էին անարձագանք: Վարչապետի մեկ հանձնարարականով, սակայն, այն միանգամից լուծվեց:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ