Հրդեհ Երեւանյան բնակարանում. օգնություն է ցուցաբերվել 11-ամյա երեխային

316

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 16-ին, ժամը 09:54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ժ. Ա.-ին պատկանող բնակարանի շքամուտքի խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:06-ին, մարվել՝ 10:11-ին: Այրվել են կենցաղային իրեր (4 քմ):

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել 11-ամյա Ք. Գ.-ին (ականատես):

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ