«Հին Երևան» նախագծի համար անհրաժեշտ տարածքի 70%-ն արդեն իրացված է

108

«Հին Երևան» նախագծի համար իրացված է անհրաժեշտ տարածքի 70 տոկոսը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։

«Հին Երևան» նախագիծն ամբողջությամբ պատրաստ է, և արդեն իսկ Աբովյան փողոցում շինարարական աշխատանքներ են սկսված։ Առաջիկայում՝ 1-1,5 ամսվա ընթացքում, կսկսվի նաև նախագծի մեկ այլ հատվածի իրականացում՝ Տերյան փողոցի ստորգետնյա հատվածի շինարարությունը։ Նախագիծն ընդգրկում է մինչև Մաշտոցի պուրակ ընկած հատվածը։ Ծրագրի սահմաններում արդեն իրացված է տարածքի 70 տոկոսը, իսկ 30-ը դեռ աշխատանքների փուլում են՝ պայմանագրեր են կնքվում»,- նշեց Նարեկ Սարգսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ