Հունիսի 16-ի աստղագուշակ

303

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում պատրաստվել իրադրության փոփոխականությանը, կախված հանգամանքներից՝ որևէ մեկի վրա ամբողջությամբ հույս դնելու անհնարինությանը: Աճում է ուշացումների, անհրաժեշտ մարդկանց բացակայության հավանականությունը: Հնարավոր են թյուրիմացություններ ճանապարհը գտնելու, ըմբռնման հասնելու, նշանակված ժամին տեղ հասնելու փորձերի ժամանակ: Մտորումները կարող են առանձնանալ հակասականությամբ:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս մանրակրկիտ ստուգել հաշվարկները, նվազագույնի հասցնել գնումների և վճարումների քանակը, հրաժարվել ոչ պարտադիր շփումներից, այցերից, գործարքներից: Լավ գաղափարները կարող են բախվել անփույթ կատարման, հրապուրիչ երազանքները կարող են չիրագործված մնալ: Օրվա մի մասը կարող է անցնել ճշգրտումների, ուղղումների, սխալների որոնումների վրա:

Երկվորյակ

Երկվորյակները ստիպված կլինեն հաղթահարել թյուրըմբռնումը, լույս սփռել հանելուկների վրա, արդարանալ ինչ-որ մեկի առաջ: Արժե համոզվել, որ ճիշտ եք հասկացել հրամանը կամ ձեր պարտականությունների էությունը: Հնարավոր են դժվարություններ, եթե փոխարինողի դեր եք խաղում, պաշտոնական կարգավիճակ չունեք: Կարող եք դառնալ մարդկանց կամ հանգամանքների գերին կամ սեփական սխալների զոհը:

Խեցգետին

Խեցգետիններին այսօր կարող է դժվար լինել գլուխ հանել սեփական զգացմունքներից, հույսերից, իդեալներից, զգացողություններից, ինչպես նաև իրենց ապրումներն ուրիշներին բացատրել: Չարժե ամբողջությամբ ապավինել սեփական կամ ուրիշների ինտուիցիային, մասնավորապես՝ երազները, կանխազգացումները մեկնաբանելու ունակությանը: Հնարավոր են բարդություններ տրամաբանական մտածողության հետ:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում ապավինել հոտառությանը, անձնատուր լինել իրենց պատրանքներին, զգացմունքներին, թուլություններին, ինչպես նաև տրվել արտաքին ազդեցություններին, օրինակ՝ շշուկներին, բամբասանքներին, մոլորություններին: Անցանկալի է գտնվել կասկածելի ընկերախմբում, չարժե ծանոթություններ հաստատել, փնտրել ընկերներ, աշակերտներ, միջնորդներ: Եթե կասկածամիտ եք, կարող է սասանվել ձեր նկատմամբ հավատը:

Կույս

Կույսերին աստղերը հուշում են, որ այսօր հեշտ է իրենց ուղուց շեղելը: Աղավաղումները և գայթակղությունները կարող են լինել միջավայրի անքակտելի մասը կամ ելնել կոնկրետ մարդկանցից: Հնարավոր են անազնիվ խաղեր շրջապատում, կեղծ ազդանշաններ: Ընկերները, գործընկերները, հաճախորդները, մտերիմները, ինչպես նաև պատահական մարդիկ կարող են ձեզ մոլորության մեջ գցել: Արժե հետաձգել ծանոթությունը, բանակցությունները:

Կշեռք

Կշեռքներին աստղերը զգուշացնում են հավանական թյուրիմացությունների մասին: Կարող է հուսախաբ անել օգնականը, կապի միջոցը: Աճում է ապրանքի փոխադրման, բժշկական կամ այլ սպասարկման, երթուղու ընտրության հետ կապված հարցերում թյուրիմացությունների և ուշացումների հավանականությունը: Բացառված չէ, որ մի շարք դեպքերում ձեզ դավաճանի սեփական հիշողությունը: Կարող եք մոռանալ անցագիրը, սխալ լրացնել փաստաթուղթը:

Կարիճ

Կարիճներին այսօր ավելի անվտանգ կլինի սեփական ինտուիցիային, այլ ոչ ուրիշների խոսքերին հավատալը: Եթե առանց տեղեկատվության կողմնակի աղբյուրների անհնար է, ավելի լավ է կուրորեն չհավատալ ամեն ինչի, չծուլանալ ցուցաբերել բծախնդրություն: Ցուցումների, սխեմայի, կառուցվածքի մեջ սխալը հղի է այս կամ այն վնասով, իսկ վտանգի չափը կախված է իրավիճակից: Բարեբախտաբար, այսօր դուք հաջողակ եք:

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են բախվել հոգեկան աշխարհի, հիշողության, տրամադրության քմահաճույքների հետ: Բացառված չեն կասկածներն ընտրած արժեքներում, հավատի և վստահության հետ կապված խնդիրները: Արտաքին խոչընդոտները կարող են ելնել մերձավոր շրջապատից, օրինակ՝ տնեցիներից: Իրավիճակի մեջ անկայունություն կարող են մտցնել ընտանեկան իրադարձությունները, բնակարանային խնդիրները:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում արհամարհել շշուկներն ու բամբասանքները: Ցանկալի է խուսափել կասկածամտությունից, այդ թվում՝ առողջության հետ կապված: Ստուգված բժշկական հանձնարարություններն արժե բծախնդրորեն պահպանել, նոր նշանակումներին արժե կասկածով վերաբերվել: Այսօր այնքան էլ արդյունավետ չեն նպատակային ուղևորությունները և այցերը. հնարավոր են թյուրիմացություններ, ուշացումներ:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը կարող են ենթարկել հավատի փորձության: Ցանկացած իրավիճակում այսօր կարող են ժամանակավորապես խափանվել կապերը, տեղափոխվել կողմնորոշիչները, կորել բանալիները կամ իրերը, քանդվել տրամաբանական կապերը: Անվստահություն հնարավոր է նույնիսկ այնտեղ, որտեղ սովորաբար ոչ մի կասկած չի առաջանում ձեզ մոտ: Տատանումների պատճառ կարող է դառնալ ֆինանսական վիճակը:

Ձկներ

Ձկների համար այս օրը կարող է դառնալ պատրանքների, սխալների, փաստերի աղավաղման շրջան: Հնարավոր են կորուստներ, թյուրըմբռնման իրավիճակներ, այդ թվում՝ տանը, ընտանիքում: Աստղերը հուշում են, որ ինքներդ կարող էիք անգիտակցորեն ձգել նման սցենարները, և խորհուրդ են տալիս ցանկացած որոնում սկսել ձեր բացթողումների շտկումներից: Հնարավոր է, որ անփութություն, մոռացկոտություն, դյուրավստահություն, անիրազեկություն ցուցաբերած լինեք:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ