Ռիհանայի նոր հոլովակը նվաճում է Youtube-ը. մեկ օրվա ընթացքում՝ ավելի քան 7 մլն դիտում

316

Երեկ DJ Khaled-ը Youtube-ի DJKhaledVEVO ալիքում հրապարակեց իր Wild Thoughts երգի հոլովակը, որը ձայնագրել է Ռիհանայի եւ Բրայսոն Թիլլերի հետ միասին:

Հոլովակը մեկ օրվա ընթացքում արդեն ավելի քան 7 մլն դիտում է ունեցել:

Երաժշտությունը պատճենված է Կառլոս Սանտանայի լեգենդար «Մարիա, Մարիա»-ից, հոլովակում նույնպես հայտնի կիթառահարի հոլովակից տարրեր կան:

Բայց կարեւորն այն է, որ երաժշտական քննադատները դրական են գնահատել Wild Thoughts-ը: Ակնկալվում է, որ կոմպոզիցիան առաջատար հիթ շքերթների առաջին հորիզոնականներում կհայտվի հենց Ռիհանայի մասնակցության շնորհիվ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ