ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

225

ԽՈՅԵՐ

Այսօր դուք անհանգստություն կզգաք սիրելիի կողմից գործադրվող ճնշման պատճառով: Նա կարող է իր կարծիքը պնդել կամ էլ ստիպել գործել այնպես, ինչպես իրեն է ձեռնտու: Սակայն այսօր դուք պատրաստ չեք զիջման եւ առավել եւս՝ հնազանդության:

ՑԼԵՐ

Արդյոք Ցլերին չի՞ թվում, որ վերջերս նրանք չափազանց շատ պարտականություններ ունեն ուրիշների նկատմամբ, սակայն ոչ իրենց։ Ժամանակն է ամեն ինչ փոխել՝ հանգստանալ եւ օրը նվիրել սիրելիիին։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օրը խոստանում է ձեզ զգացմունքների ներդաշնակություն սիրելիի հետ հարաբերություններում: Եթե վերջերս Երկվորյակների սիրային հարաբերություններում անհարթություններ են ծագել, ապա այսօր դրանք շտկելու ճիշտ ժամանակն է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դուք եւ ձեր սիրելին ձեր հարաբերությունների վերաբերյալ տարբեր կարծիք ունեք։ Ի տարբերություն ձեր զուգընկերոջ՝ դուք ավելի լուրջ եք տրամադրված: Խնդրի շուրջ ընդհանուր հայտարարի գալու համար այսօր անհրաժեշտ է անկեղծ զրուցել միմյանց հետ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր եւ մոտակա օրերը ձեզ համար սիրո հարցում առաջնային է լինելու զիջողականությունը։ Սակայն դա չի նշանակում, որ դուք պարտավոր եք միշտ զիջել, ուստի երբեմն կարող եք վիճել ինչ-ինչ հարցերի շուրջ։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դժվար թե ձեզ հաջողվի սիրելիից թաքցնել ձեր վատ տրամադրությունը։ Թյուրիմածություններից խուսափելու համար արժե զգացմունքներով կիսվել նրա հետ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրո հարցում աստղերը կոչ են անում Կշեռքներին հետեւել ընկերների եւ ծանոթների խոհուրդներին:

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարրիճները պետք է պատրաստ լինեն նրան, որ այսօր սիրո մեջ ցանկացած պահի իրավիճակը կարող է փոխվել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր եւ մոտակա օրերին աստղերը խորհուրդ են տալիս սիրո հարցում չարագացնել իրադարձությունները: Անգամ եթե  հաստատ գիտեք, թե ինչ է պետք անել, առայժմ պետք է կանգ առնեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ժամանակն է, որ ինչ-որ կարեւոր խոստովանություն անեք ինքներդ ձեզ։ Արդյոք արժե՞ սեփական զգացմունքները թաքցնել, եթե վաղ թե ուշ դրանք պարզ կդառնան թե ձեր, թե ուրիշների համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ջրհոսներին կիսվել սիրելիների հետ իրենց ամենաթաքուն երազանքներով: Դա հատկապես տեղին կլինի այն դեպքում, եթե ձեր հարաբերությունները ճգնաժամ են ապրում:

ՁԿՆԵՐ

Օրը բարենպաստ է սիրելիի հետ ձեր հարաբերությունների հեռանկարների մասին խորհելու համար։ Արդյոք այդ հարաբերություններն ապագա ունե՞ն, թե վաղուց հայտնվել են փակուղում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ