5 առեղծվածային հոգեկան խանգարումներ, որոնց ունակ է մեր ուղեղը

135

Համաձայն վիճակագրության մեր երկրի վրա ամեն 4-րդը տառապում է այս կամ այն հոգեկան խանգարմամբ:

BlogNews.am կայքը  ներկայացնում է 5 առեղծվածային հոգեկան խանգարումներ, որոնց ունակ է մեր ուղեղը:

Քվազիմոդոյի սինդրոմ

Սա շատ վտանգավոր հոգեկան խանգարում է: Քվազիմոդոյի սինդրոմով տառապողին թվում է, որ ինքն ունի ինչ-որ դեֆեկ (այն իրականում կամ առկա է, սակայն շատ չնչին մի բան, կամ էլ իսպառ բացակայում է), որից խիստ բարդույթավորվում է: Այս մարդիկ շարունակ հայելու մեջ են նայում՝ փորձելով գտնել այն անկյունը, որի տակ դեֆեկտը չի երևում, չեն լուսանկարվում, որ հանկարծ այն նկարի վրա չերևա, չափից դուրս շատ են հետևում իրենց արտաքնին, անձնական կյնաքի հետ խնդիրներ ունեն հենց այդ բարդույթի պատճառով, հասարակության մեջ իրենց վատ են զգում՝ կարծելով, որ բոլորը նկատում են այդ դեֆեկը և ծաղրում իրենց: Այս խանգարման մասին ավելի պատկերավոր պատկերացումներ կարող եք ստանալ դիտելով այս կարճամետրաժ ֆիլմը՝ Contracuerpo:

Էրոտոմանիա

Էրոտոմանիայով տառապողները վստահ են, որ ինչ-որ մեկը (հիմնականում այդ ինչ-որ մեկը նրանցից ավելի բարձր է իր սոցիալական դիրքով, օրինակ՝ հայտնի աստղ) իրենց մոլեգին սիրում է: Հիվանդին թվում է, որ իր թվացյալ երկրպագուն իրենց գաղտնի նշաններ է ուղարկում տելեպատիայի կամ էլ ԶՄՆ-ներում կոդավորված հաղորդագրությունների միջոցով: Այս խանգարումը հաղթահարելը չափազանց բարդ է: Անգամ եթե տվյալ անձը հենց ինքը ասում է «ոչ», չի սիրում, հիվանդը միևնույն է չի հավատում և կարծում է, որ դա հատուկ հնարք է իրենց սիրային հարաբերույթունները գաղտնի պահելու համար: Այս սինդրոմին կարող եք ծանոթանալ Иллюзия любви ֆիլմում:

Քափգրայի սինդրոմ

Այս սինդրոմով տառապողը վստահ է, որ իր հարազատներից մեկին կամ էլ հենց իրեն, փոխարինում է նմանակը: Հիվանդը կարող է պնդել, որ այն վատ արաքները, որոնցում ինքը մեղադրվում է, կատարել է ոչ թե ինքը, այլ նմանակը: Այս խանգարումն ուղեկցվում է նաև շիզոֆրենիայով: Двойник գեղարվեստական ֆիլմը, որն նկարվել է Դոստոյեվսկու համանուն գործի հիման վրա, արտացոլում է հենց այս խանգարումը:

Ֆրեգոլիի սինդրոմ

Այս պարագայում էլ տեղի է ունենում հակառակը: Հիվանդը շարունակ կարծում է, որ շրջապատի անծանոթների դիմակների տակ թաքնված են ծանոթ մարդիկ, որոնք հատուկ կերպարանափոխվում են, որպեսզի իրեն հետապնդեն: Սինդրոմն առաջին անգամ նկարագրվել է 1927 թվականին. մի երիտասարդ աղջիկ կարծում էր, որ իրեն հետապնդում է երկու տղամարդիկ, ովքեր նրան հաճախ էին տեսնում թատրոնում: Այս խանգարումը մասամբ արտացոլված է Аномализа անիմացիոն ֆիլմում:

Ադելի սինդրոմ

Սա մի խանգարում է, որի ժամանակ հիվանդը զգում է պաթոլոգիական սիրային կապվածություն: Վերջերս գիտնականնները այս խանգարումը դասել են չափազանց վտանգավորների շարքին, որոնք կարող են լուրջ վտանգ ներկայացնել կյանքին՝ հավասարեցնելով այն ալկոհոլիզմին, խաղամոլությանը և կլեպտոմանիային: Համախտանիշները կարող են նման լինել դեպրեսիային, սակայն շատ ավելի լուրջ և վտանգավոր են. հետապնդումներ, ինքնախաբեություն,  երևակայական հույսեր, ինքնական անձնազոհություններ, մտերիմների և ընկերների խորհուրդների անտեսում, խելահեղ արաքներ, անտարբերություն բոլոր այլ թեմաներին և գործերին: Այս սինդրոմի և այն աղջկա մաին, ում պատվին այն ստացել է իր անվանումը, պատմվում է История Адели Г. ֆիլմում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ