Միխայիլ Սահակաշվիլու վրա ձվեր են նետել

207

Ուկրաինայում Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի վրա «զեկյոնկայով» լցոնված ձվեր են նետել Կրիվոյ Ռոգում ելույթի ժամանակ:

Մարդկանց հետ հանդիպման նա ուշացել է, իսկ երբ դիմել է հավաքվածներին, նրա վրա ձվեր եւ «զելյոնկա» են նետել:

Ոստիկանները բռնել են խուլիգաններից մեկին եւ տեղափոխել ոստիկանական բաժանմունք, իսկ երկրորդին հաջողվել է փախչել, հայտնում է Dnepr24 տեղական պորտալը: Ինքը Սահակաշվիլին միջադեպը հումորով է ընդունել՝ նշելով, որ իրեն «ընդունել են կանաչների կուսակցություն»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ