Այժմ ատամները կարելի է աճեցնել ցանկացած տարիքում. հայտնագործություն

650

ԱՄՆ-ի «Կոլումբիա» համալսարանի գիտնականներից մեկը՝ Ջերեմի Մաոն սենսացիոն հայտնագործություն է արել: Պարզվում է ատամները կարելի է աճեցնել ցանկացած տարիքում: Սա թույլ կտա խուսափել իմպլանտներից ու անհարմար պրոթեզներից:

Իմպլանտների տեղադրման համար սովորաբար մարդիկ մի քանի անգամ այցելում են ատամնաբույժին, մինչդեռ պրոֆեսոր Մաոն առաջարկում է ինքնուրույն աճեցնել ատամը: Ատամնաբուժության ոլորտում բեկումնային այս հայտնագործությունը թույլ կտա աճեցնել ատամը հենց դատարկ ատամնախորշում:

Բժիշկ Մաոն բնական նյութերից ստեղծել է իրական ատամի ձև ունեցող կարկաս, որի մեջ տեղադրվել է աճի խթանիչ: Այնուհետև այն տեղադրվել է փորձարկման ենթարկվող կենդանու դատարկ ատամնախորշի մեջ:

Կարկասի ծակոտեն կառուցվածքը թույլ է տվել կենդանու օրգանիզմի սաղմնային բջիջներին ներթափանցել դրա մեջ և մոտ 9 շաբաթ անց, դատարկ ատամնախորշում աճել է նոր ամուր ու առողջ ատամ:

Մաոի ստեղծած նոր մեթոդի հիման վրա բժիշկները մտադիր են հիվանդների ծնոտի մեջ տեղադրել հատուկ բիոհամատեղելի պոլիմերներից կազմված կարկաս, որը կունենա ոսկրային մորֆոգենետիկ սպիտակուցներով ու բջիջների աճը խթանող նյութերով լցված խոռոչներ:

Սա թույլ կտա հիվանդի ցողունային բջիջներին ստեղծել ատամի հյուսվածքներ: Ընդ որոմ՝ հյուսվածքները կաճեն միայն նշված ուղղությամբ, ինչի արդյունքում կստացվի գրեթե բնական ճանապարհով աճեցրած լիրաժեք ատամ:

Նյութի աղբյուրը՝ econet.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ