Ամերիկացի միասեռականի՝ Թրամփի հետ արված լուսանկարն իրարանցում է առաջացրել համացանցում

134

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի բնակիչ Նիկոս Գինոպուլոսը, որը միասեռական է, համացանցում հրապարակել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի և նրա կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ արված լուսանկարը, որը բազմաթիվ քննարկումների առիթ է տվել վիրտուալ տիրույթում:

Ինչպես նշում է The Guardian-ը, լուսանկարում միասեռականը կրում է ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշը համարվող ծիածանագույն կրծքազարդը, իսկ մյուս ձեռքում էլ պահում է կանացի հովհար:

Ամերիկացին մանրամասնել է, որ լուսանկարն արվել էր դեռևս ապրիլին, սակայն ինքը հիմա է որոշել հրապարակել այն: Նա բացատրել է, որ այդպիսով՝ կոչ է անում նախագահին վերանայել իր վարած քաղաքականությունը ԼԳԲՏ համայնքի նկատմամբ:

Նշվում է, որ լուսանկարը Facebook-ում հավանել են հազարավոր օգտատերեր:

Գինոպուլոսը բողոքել է, որ նախագահը նույնիսկ տեղից չի վեր կացել իրեն բարևելու համար, մինչդեռ նախկին նախագահները Սպիտակ տանը տարվա լավագույն ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ միշտ էլ հարգալից են եղել:

«Նախորդ տարիներին «Տարվա ուսուցիչ» կոչմանն արժանացածներին հնարավորություն է տրվել մի քանի որպե զրուցել նախագահի հետ, մինչդեռ այս տարի նման բան չարվեց: Բայց եթե ես հնարավորություն ունենայի, անկեղծորեն կասեի նախագահին՝ ով եմ ես, ում եմ սիրում և որքան հպարտ եմ: Ես նրան կասեի, որ միասեռականների կյանքը ևս արժեք ունի և որ հակա-ԼԳԲՏ քաղաքականության հետևանքով մարդիկ են սպանվում»,-գրել է ամերիկացին:

Աղբյուրը մանրամասնում է, որ Գինոպուլոսը Սպիտակ տուն էր այցելել, քանի որ ճանաչվել էր Ռոդ Այլենդի տարվա ուսուցիչ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ