Գերմանիայի իշխանություններն առգրավել են 35 տոննա սփիներ

448

Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներն առգրավել են ներկայում գերնորաձև դարձած չինական արտադրության սփիներ կոչվող խաղալիքներ, որոնց ընդհանուր քաշը եղել է մոտ 35 տոննա:

Ինչպես նշում է Euromag-ը, սփիներներն ապօրինի՝ առանց համապատասխան թույլտվության են բերվել Չինաստանից:

Բացի այդ, աշխարհի բոլոր երեխաների ու դեռահասների համար իսկական մոլուցք դարձած խաղալիքները վտանգավոր են ճանաչվել:

Գերմանացի մաքսայինների խոսքով՝ փորձարկման արդյունքում պարզվել է, որ սփիներներն անորակ են: Դրանք բաղկացած են մանր դետալներից, որոնք երեխան կարող է կուլ տալ ու խեղդվել:

Հայտնի է առնվազն 2 դեպք, երբ երեխաներին ստիպված են եղել վիրահատել սփիներների դետալները կուլ տալու պատճառով:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ