Մեծ Բրիտանիան կվերանայի ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը. Եղիսաբեթ Երկրորդ

345

Մեծ Բրիտանիան կվերանայի ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը: Այդ մասին հունիսի 21-ին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին՝ գահաճառով հանդես գալով խորհրդարանում:

«Մանչեսթրում եւ Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողությունների լույսով իմ կառավարության հակաահաբեկչական ռազմավարությունը կվերանայվի՝ երաշխավորելու, որ ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունները կունենան անհրաժեշտ բոլոր լիազորությունները, եւ որ ահաբեկչության հետ կապված հանցագործությունների համար պատժաժամկետների տեւողությունը բավարար կլինի բնակչության անվտանգության համար»,-ասել Է նա:

 

Առավել մանրամասն՝ http://www.1in.am/2161720.html#sthash.QIkQmbpW.dpuf

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ