Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով

130

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 2-ին, Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ գագաթնաժողովը վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:

Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը և Ժան-Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Առավել մանրամասն՝ https://news.am/arm/news/396693.html

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ