Եթե այսքան շնորհքով եք, կուտակային կենսաթոշակային փողն ինչի՞ եք տալիս ուրիշին. Բոստանջյանը՝ Արամյանին

336

Ազգային ժողովի 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարեց, որ հնարավոր չէ իրականացնել հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն, եթե պետությունը հույսը դրել է արտաքին աղբյուրներից եկող միջոցների վրա:

«Այս կախվածության պարագայում դրամավարկային և հարկաբյուջետային լծակը չի կարող լավ աշխատել»,- ասաց Բոստանջյանն ու հավելեց, որ տնտեսական աճի վերաբերյալ վախվորած ցուցանիշների հրապարակումը թույլ է տալիս կարծել, որ Հայաստանը դեռևս պետք է մնա արտաքին պարտքի հույսին:

«Ե՞րբ ենք արտաքին պարտքը սպասարկելուց անցնելու արտաքին պարտքի կառավարմանը»,- հարցրեց Բոստանջյանը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ համակարծիք չէ Բոստանջյանի հետ, չէ՞ որ Հայաստանն իսկապես ունի պարտքի կառավարում:

«Թող մեծամտություն չհնչի, բայց ԱՊՀ երկրներում մենք ենք տեխնիկական ապահովություն տալիս՝ պարտքի կառավարման մոդելի մասով»,- ասաց Արամյանը:

«Եթե այսքան շնորհքով եք, կուտակային կենսաթոշակային փողը ինչի՞ եք տալիս ուրիշին, էն էլ հայտնի չի՝ կտան, թե՝ չեն տա»,- հակադարձեց Բոստանջյանը:

Վարդամ Արամյանն էլ ընդգծեց, որ գումարները հետ տալու վտանգներ չկան:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ