«Իրատես». Շատ «ինքնատիպ» վերաբերմունք. Սամվել Ալեքսանյանի հարազատներն իրենց շեֆ են զգում

330

«Իրատես» թերթը գրում է. «Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շատ «ինքնատիպ» վերաբերմունք ունի իր սեփական բիզնեսներում մասնագիտական ներդրումներ ունեցող աշխատողների հանդեպ: Նրա բիզնեսներից մեկի` «Ալեքս տեքստիլի» կայացման գործում մեծ ներդրում է ունեցել լիբանանահայ մի մասնագետ, որը հետագայում ստիպված հեռացել է աշխատանքից, քանի որ նյարդերը չեն դիմացել:

Հիշեցնենք, որ այս բիզնեսը հանձնվել է օլիգարխի աղջկա կառավարմանը: Մեր տեղեկություններով, թեեւ բիզնեսը տնօրինում է Աստղիկ Ալեքսանյանը, սակայն մեծահարուստի քույրերն ու մյուս հարազատները սեփական վերահսկողությունն են սահմանել աշխատողների վրա եւ թույլ չեն տալիս մասնագետ-դիզայներներին ստեղծագործաբար վերաբերվել աշխատանքին: Վերջիններս էլ ստիպված թողնում-հեռանում են: «Victoria’s Secret»-ից լավ արտադրանք ենք տալիս, էլ ի՞նչ են ուզում»,- դժգոհում են աշխատակիցները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ