Հայ հրաձիգներն անհաջող են հանդես եկել աշխարհի երիտասարդական առաջնությունում

446

Գերմանիայի Զուլ քաղաքում շարունակվում է հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունը,- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հունիսի 26-ին հայ մարզիկները մրցել են 10 մ օդամղիչ հրացան մրցաձևում և չեն հաղթահարել որակավորման փուլը: Նարեկ Ադամյանը զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը, Հայկ Բաբայանը` 33-րդը, իսկ Վրեժ Թորոսյանը` 90-րդը: Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Ալլա Պողոսյանը 58-րդն էր:

Այսպիսով, Հայաստանի հավաքականն ավարտել է մրցելույթներն աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ